Նոբելյան մրցանակի գումարը 20%-ով կկրճատվի. պատճառը ճգնաժամն է

00:30 • 11.06.12

Նոբելի հիմնադամը հայտարարել է «Նոբելյան մրցանակին» արժանացած անձանց վճարվող գումարի կրճատման վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:


Որպես պատճառ վկայակոչվում է տնտեսական ճգնաժամը:


Հիմնադրամի ղեկավարությունը ասում է, որ տնտեսության ոչ բարվոք վիճակի պատճառով Նոբելյան հանձնաժողովների գործունեությունը գերազանցել է ներդրումներից ստացած եկամուտը:


Ներկայում Նոբելյան մրցանակի չափը 10 մլն շվեդական կրոն է (մոտ 1,4 մլն դոլար) և հիմնադրամը նախատեսում է այն 20%-ով կրճատել:


Նոբելյան մրցանակը (շվեդերեն՝ Nobelpriset) շվեդական ամենամյա բարձրակարգ մրցանակ է, որը հիմնվել է 1895 թվականին, Ալֆրեդ Նոբելիշնորհիվ։ Այն շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի մեջ արված ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։ Մրցանակը, ըստ Ալֆրեդ Նոբելի կտակի, սահմանվում է հետևյալ բնագավառներում ՝ Գրականություն, Ֆիզիկա, Քիմիա, Ֆիզիոլոգիա և Բժշկություն: Խաղաղարարության համար 1969 թվականից շվեդական բանկի միջնորդությամբ և հովանավորությամբ մրցանակ է տրվում նաև տնտեսագիտության ոլորտում ներդրումների համար:


Նոբելյան մրցանակը համարվում է ամենաանկողմնակալ և արդար մրցանակաբաշխություններից մեկը:
 

Նոբելյան մրցանակի գումարը 20%-ով կկրճատվի. պատճառը ճգնաժամն է