Իսրայելցի գիտնականներն աճեցրել են մարդկային ոսկորի հատված
Իսրայելցի գիտնականներին հաջողվել է ցողունային բջիջներից ստեղծել մարդկային ոսկորի հատված, որը կօգնի փոխպատվաստել ծանր կոտրվածքներով և ոսկրածուծի տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց: Այս մասին հայտնում է «ՌիաՆովոստին»:
Հիմնանցքային բջիջներից ոսկորների աճեցման գործընթացը տևել է շուրջ մեկ ամիս:
Իսրայելցի մասնագետների նվաճումը մեծ ուշադրության է արժանացել Բրիտանիայում, որտեղ տարեկան արվում է շուրջ 250 հազար ոսկրի փոխպատվաստում վիրահատություն:










