Թուրինյան պատանքը կեղծ է. այն ստեղծվել է Քրիստոսի խաչելությունից 1300 տարի հետո

21:06 • 11.06.12

Թուրինյան պատանքը ոչ միայն միջնադարյան կեղծիք է, այլ նաև Հիսուսի՝ այսպես կոչված «40 հուղարկավորման» շորերից մեկը, պնդում է ականավոր եկեղեցական իտալացի պատմաբան Անտոնիո Լոմբատտին: Այս մասին հայտնում է Dailymail պարբերականը:


Նրա խոսքերով՝ կեղծ թուրինյան պատանքներից մի քանիսը ոչնչացվել են Ֆրանսիական հեղափոխության ժամանակ:


Նա նշել է, որ թուրինյան պատանքը ստեղծվել է Քրիստոսի խաչելությունից 1300 տարի անց՝ Թուրքիայի ներկայիս տարածքում: Այն հավանաբար ստացել է ֆրանսիական ասպետ Ժոֆրեյ Դե Շարնին ՝ որպես հուշանվեր Խաչակրաց արշավանքից: Նշենք, որ թուրինյան պատանքը քաթանե շոր է, որի վրա երևում է մորուքով, մերկ, տանջամահ արված մարդ:


Այն հանդիսանում է տուրիստական մեծ արժեք, և Թուրին այցելող զբոսաշրջիկների մեծ մասն իրենց «հոգու պարտքն» են համարում տեսնել այն: 
 

Թուրինյան պատանքը կեղծ է. այն ստեղծվել է Քրիստոսի խաչելությունից 1300 տարի հետո