Թուրքական առաջին անօդաչու սարքը գնելու ցանկություն հայտնել են հարևան մի շարք պետություններ

12:36 • 12.06.12

Առաջին թուրքական անօդաչու թռչող սարքը, որ բանակի կողմից կսկսվի օգտագործվել հունիսի վերջից, շարժել է նաև հարևան երկրների հետաքրքրությունը:
 

Թուրքիայի պետական ավիացիոն-տիեզերագնացության կենտրոնի ղեկավար Մուհարրեմ Դյորթքաշլըն հայտարարել է, որ դեռևս փորձարարական փուլում գտնվող ANKA անօդաչու սարքերը գնելու ցանկություն են հայտնել Պարսից ծոցի, Ասիայի մի քանի երկրներ, ինչպես նաև թյուրքական պետություններ:
 

Ինչպես տեղեկացնում է Sabah պարբերականը, անօդաչու ինքնաթիռները գնելու ցանկություն է հայտնել նաև Պակիստանը, իսկ որոշ երկրների հետ շուտով պայմանագրեր կստորագրվեն

 

ANKA-ի ստեղծման աշխատանքները սկսվել են 2004 թ-ից, և դրա վրա աշխատել է մոտ 180 մասնագետ:
 

Սա նման տիպի թռչող սարք արտադրելու Թուրքիայի առաջին փորձն է: Թուրքիան դրանք նախատեսում է օգտագործել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գրոհայինների դեմ պայքարում:

Թուրքական առաջին անօդաչու սարքը գնելու ցանկություն հայտնել են հարևան մի շարք պետություններ