Apple ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Macbook-երը

11:27 • 12.06.12

Apple ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ընթացքում ներկայացրել է կատարելագործված, նոր սերնդի Macbook Pro-ն:
 

Ինչպես տեղեկացնում է РБК-ն, դրանք հագեցած են նորագույն IntelCore պրոցեսորով և կատարելագործված գրաֆիկական պրոցեսորով:

 

Ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ Ֆիլիպ Շիլլերի խոսքերով` նոր համակարգիչներն ունեն ավելի արագ պրոցեսորներ, գրաֆիկա, հիշողություն և տվյալներ փոխանցելու USB 3 տեխնոլոգիաներ: Նոր նոթբուքը նաև ավելի բարակ է: Դրա հաստությունը 1.8 սմ է: Մեկ լիցքավորումով այն կարող է աշխատել 7 ժամ, իսկ «սպասման ռեժիմում» 30 ժամ:
 

Նոր MacBook Pro-ի գինը 2199 դոլար է: Այն այսօր արդեն ԱՄՆ-ում վաճառքի է հանվելու:

Apple ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Macbook-երը