Ֆրանսիայում նոր ականազերծող ռոբոտ է ներկայացվել (տեսանյութ)
Ֆրանսիայի պաշտպանական գնումների գործակալությունը (DGA) Փարիզում տեղի ունեցող Eurosatory-2012 սպառազինության միջազգային ցուցահանդեսին ներկայացրել է MINIROGEN ցամաքային ռոբոտը, որը նախատեսված է հակահետևակային ականների հայտնաբերման համար, տեղեկացնում է գերատեսչության կայքը:
MINIROGEN կամ նույն Cobra Mk2 ռոբոտը, որը ստեղծված է ECA Robotics ընկերության կողմից 4 անիվային բազայով, կաշը մոտ 6 կգ է և հեռակառավարմամբ է գերծում:
Շնորհիվ իր փոքր չափերին ռոբոտը կարող է պայթուցիկ փնտրել նույնիսկ ավտոմեքենաների տակ. այն համալրված է մի քանի տեսախցիկներով և լուսավորմամբ, ինչի շնորհիվ կարող է աշխատել ինչպես ցերեկը, այնպես էլ գիշերային ժամերին:
DGA-ի հաղորդման համաձայն, 2011թ. դեկտեմբերին Ֆրանսիայի ՊՆ-ը 29 նման ռոբոտ էր պատվիրել:
Բացի Ֆրանսիայից ռոբոտ ականազերծողներ կան մի շարք երկրների բանակներում:
Տեսանյութը այստեղ:










