Որքան հայրը մեծ է, այնքան երեխան երկար կապրի. հետազոտություն
ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները հայտարարել են, որ որքան հայրը բեղմնավորման պահին մեծ է լինի իր երեխայից այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ երեխան երկար կյանք կունենա, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Հետազոտելով 1779 մարդու ԴՆԹ-երը, ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացությանը, որ ժամանակի ընթացքում տղամարդու սերմնահեղուկը փոխվում է՝ երկարակեցությանը նպաստող նոր գենետիկ կոդ արտադրելով։
Գիտնականները կարծում են, որ եթե տղամարդը հայրանում է ավելի հասուն տարիքում, դա կարող է նրա երեխայի առողջության վրա դրականորեն ազդել։
Նշվում է նաև, որ ավելի վաղ անցկացված հետազոտությունները ցույց էին տվել, որ հասուն տարիքում բեղմնավորումը կարող է պտղի վիժման պատճառ հանդիսանալ։










