Մոր օրգանիզմում հատուկ մեխանիզմը հնարավորություն է տալիս, որ սաղմնաբջիջը որպես պաթոգեն չընկալվի
Երկար տարիներ գիտնականները չգիտեին, թե ինչու մոր իմունային համակարգը չի գրոհում սաղմնաբջիջը:
Մկների վրա կատարված ուսումնասիրությունները լույս են սփռել այդ հարցի կապակցությամբ, հաղորդում է New Scientist պարբերականը:
Իսկապես, կաթնասունների օրգանիզմը կտրուկ արձագանքում է օտար բջջի կամ հյուսվածքի առկայությանը:
Նման պարագայում գործի են անցնում Т-բջիջները, որոնք սպանում են ներխուժած միավորները: Սակայն հղիության պարագայում այդ պրոցեսը դադարեցվում է:
Այսինքն, չնայած հայրական գենետիկ նյութի առկայությանը, սաղմնաբջիջը գրոհի չի ենթարկվում և հանգիստ զարգանում է արգանդում՝ առանց իմունային պատասխան հրահրելու:
Նյու-Յորքի Բժշկական համալսարանից Ադրիան Էրլեբեյչերը գործընկերների հետ ուսումնասիրել է մկների սաղմնաբջիջը, որոնք հատուկ պրոտեին են արտադրում, որ հասկանան, թե ինչպես են իմունային բջիջները ազդում նման սաղմնաբջջի ներմուծմանը:
Գիտնականները պարզել են, որ մայրական թաղանթի բջիջները, որտեղ տեղադրվում է էմբրիոնը, սովորական քիմիական ազդանշաններ չի ուղարկում, որոնցից պետք է գործի անցնեն Т-բջիջները:
Թաղանթի բջիջները հնարավորություն են տվել ԴՆԹ-ի կառուցվածքի փոփոխությունները բացահայտել, որոնք պատասխանատու են հակազդման մեխանիզմի համար: Հնարավոր է, որ համանման մեխանիզմ է կիրառում նաև քաղցկեղը, իմունային համակարգը շրջանցելու համար:










