Apple-ը ներկայացրել է iOS 6 օպերացիոն համակարգի բետա տարբերակը

02:45 • 12.06.12

Ժամեր առաջ ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է iOS 6 օպերացիոն համակարգի բետա տարբերակը: Նոր օպերացիոն համակարգը ներկայացվել է Apple-ի iOS Software-ի ավագ փոխտնօրեն Սքոթ Ֆորստելի կողմից Ծրագրավորողների համաշխարային գիտաժողովի (WWDC) շրջանակներում:


iOS 6-ը ստեղծողների խոսքով, այն մոտ 200 առանձնահատուկ տարբերություններ կունենա:

Նոր օպերացիոն համակարգը ինտեգրված կլինի Facebook-ի հետ: Ներմուծելով սոցիալական ցանցի մուտքի գաղտնաբառը համակարգի կարգավորումների մեջ, օգտատերը հնարավորություն կունենա հավելվածների տեղեկությունները «բաժնեկցել»: App Store էլեկտրոնային խանութում հնարավոր կլինի «լայքել» ֆիլմեր, ծրագրեր կամ երգեր: Facebook-ի իրադարձությունները կհայտնվեն օգտատիրոջ օրացույցում:


FaceTime տեսազանգը կաշխատի նույնիսկ այն դեպքում, եթե սարքը միացված լինի բջջային ցանցին: Նախկինում նման ֆունկցիա հնարավոր էր միայն Wi-Fi միացման առկայության դեպքում:


Օգտատերը կկարողանա «կապել» Apple ID-ն՝ նույնականացնող կոդը բջջային հեռախոսահամարի հետ և «Մաք»-ով (Mac համակարգչով)  ընդունել այն զանգերը, որոնք ստանում է iPhone-ը:


Apple-ը թարմացրել է Safari դիտարկիչը (բրաուզեր), օգտատերեը կկարողանան ընկերների հետ «բաժնեկցել» Photo Stream-ի լուսանկարները: Փոստային հաճախորդի մեջ ավելացվել է «կարևոր» հասցեատերերի ցանկը և iOS –ում ներմուծել է Passbook հավելվածը, որում կպահպանվեն օգտատիրոջ բոլոր էլեկտրոնային տոմսերը (օրինակ, կինոյի կամ ինքնաթիռի):


Նոր տարբերակում ներառված է նաև «քարտեզները» (Maps App), որտեղ նախատեսված է «խցանումներ» ծառայությունը, ճանապարահատրանսպորտային պատահարների մասին հաղորդումներ և քայլ առ քայլ տեղորոշում: «Քարտեզները» համակցված են Siri-ի հետ, ոն իր հերթին տարաբնույթ հրահանգավորումներ կատարող համակարգ է, ինչպես օրինակ ինչ-որ ֆուտբոլային խաղի ընթացիկ հաշվի ծանուցումն է, կամ մոտակայքում ինչ-որ իտալական ռեստորանում սեղան պատվիրելը:


«Քարտեզներում» կարելի է դիտարկել քաղաքների 3D մոդելները, այդ ռեժիմը ստացել է Flyover անվանումը:
iOS 6-ի բետա տարբերակը արդեն թաղարկվել է այսօր:


iOS 6-ի ամբողջական տարբերակը հնարավոր կլինի գնել արդեն այս աշնանը: Այն կգործի IPhone սմարթֆոնների, IPad պլանշետների և IPod երաժշտական նվագարկիչների վրա:


Օպերացիոն համակարգի առաջին տարբերակը հայտնվել է ԱՄՆ-ում 2007թ.:

 iOS 6 будет сочетать в себе уникальный функции (фото:pcmag.com)

Apple-ը ներկայացրել է iOS 6 օպերացիոն համակարգի բետա տարբերակը