Պինգվիններին ծանոթ է սեռական բռնությունը և նեկրոֆիլիան. այս մասին հայտնի էր դեռևս 100 տարի առաջ, սակայն չէր հրապարակվում

03:01 • 12.06.12

20-րդ դարի սկզբին անգլիացի նատուրալիստ Ջորջ Մյուրրեյ Լևիկի զեկույցում, որը չէր հրապարակվում՝ մարդկանց չցնցելու նպատակով, նկարագրված է անտարկտիկական պինգվինների «անբարոյական» պահվածքը: Այս մասին հայտնում է InoPressa-ն՝ վկայակոչելով Corriere della Sera իտալական թերթին:

 

Բազմաթիվ վավերագրական ֆիլմերի շնորհիվ, պինգվինները համարվում են գրեթե մենամուսնություն խորհրդանիշ: Սակայն, ինչպես իր «Ադել հրվանդանի պինգվինների բնական պատմությունը» աշխատության մեջ Լևիկը նշում է, որ այս թռչունների արուները մտնում են միասեռ հարաբերությունների մեջ, բռնաբարում են էգերին, սպանում են ձագերին, իսկ երբեմն էլ նույնիսկ կենակցում են սատկած պինգվինների հետ:

 

1911-1913թթ անտարկտիկական գիտարշավի անդամ Լևիկի հին հունարենով արված գրառումները հայտնաբերել է լոնդոնյան բնագիտության թանգարանի աշխատակից Դուգլաս Ռասսելը: Հենց նա էլ հրապարակել է փաստաթուղթը Polar Record գիտական ամսագրում: 

Ամենաողբերգական տեսարանները, որը նկարագրել է Լևիկը եղել են «փոքրիկ խուլիգանների» պահվածքը, երբ 6-7 պինգվին խումբ կազմելով՝ սեռական բռնության էին ենթարկում իրենց նմաններին: Իսկ ամենազզվելի տեսարանը, Լևիկի նկարագրմամբ՝ եղել է այն, երբ արուն զուգավորվել է էգի հետ, որը վաղուց սատկել էր:

 

Նշենք, որ Լևիկի բացահայտումը, այնուամենայնիվ ունիկալ չէ. վերջին տարիներին գիտնականները բազմիցս ականատես են եղել թռչունների նման պահվածքին, սակայն բավական ուշադրություն չեն դարձրել:

Պինգվիններին ծանոթ է սեռական բռնությունը և նեկրոֆիլիան. այս մասին հայտնի էր դեռևս 100 տարի առաջ, սակայն չէր հրապարակվում