Սինգապուրի գիշերային երկինքը զարդարում են հսկայական էլեկտրական ծառերը (լուսանկարներ)

12:58 • 12.06.12

Սինգապուրի իշխանությունները, այն աշխարհի «բուսաբանական» մայրաքաղաքը դարձնելու ծրագրի շրջանակներում, կառուցել են հսկայական էլեկտրական ծառեր, որոնք բացի միլլիոնավոր զբոսաշրջիկերի այցելության պարտադիր վայր դառնալը, լուսավորում են քաղաքը, գրում է Daily Mail-ը:

 

50 մետր բարձրությամբ ծառերը պատրաստված են պողպատից, բետոնից, արևային մարտկոցներից և «զինված է» էլեկտրական լարերով: Յուրօրինակ այգին կառուցվել է քաղաքի Marina Bay հատվածում, և այն ստեղծելու համար պահանջվել է 370 մլն դոլար: Զբոսաշրջիկները հնարավորություն ունեն «ծառից ծառ» անցնել երկար օդային ճանապարհի միջոցով, որ գետնից 22 մետր բարձրության վրա է:

 

Ծրագրի կազմակերպիչները նշել են, որ ցանկանում են զբոսաշրջիկերի համար գրավիչ դարձնել ոչ միայն քաղաքի կենտրոնը, որտեղ կյանքը եռում է, այլև արվարձանները:
 

Սինգապուրի գիշերային երկինքը զարդարում են հսկայական էլեկտրական ծառերը (լուսանկարներ)