Իսպանացիները ինքնուրույն հարդարվող մահճակալ են ստեղծել (տեսանյութ)
Իսպանական OHEA դիզայներական ընկերությունը ինքնուրույն հավաքվեկու ունակությամբ օժտված «խելացի» մահճակալ է ստեղծել, տեղեկացնում է Metro լրատվականը:
Ինչպես նշել են ընկերության մասնագետները՝ «խելացի» մահճակալը հատկապես հարմար է փոքր ննջասենյակների համար։ Այն 50 վայրկյանում այնպես է հարդարվում, որ օգտագործողից ոչ մի ավելորդ ջանք չի պահանջվում։
«Փաստ է, որ շատերը երբեմն նույնիսկ զլանում են անկողին հավաքել, լինում են նաև դեպքեր, երբ այն հավաքելիս մարդն առողջական խնդիրներ է ունենում»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
Նշվում է, որ դեռ OHEA-ն չի հայտնել թե մասնավորապես` երբ և ինչ գնով վաճառքի կհանվի «խելացի» մահճակալը։










