Հին տեխնիկայի սիրահարը վերականգնել է Apple II-ը (տեսանյութ և լուսանկարներ)

20:53 • 13.06.12

Ամերիկացի Թոդ Հարիսոնը գնել է օգտագործված և անսարք Apple II-ը, և կարողացել է այն վերականգնել ու դրա վրա գործարկել BASIC ծրագիրը:

 

Առաջին միացման ժամանակ այն մոտ է եղել ուղղակի ածխանալուն: Մեքենան հավանաբար որպես աղբաման էր գործածվել, քանի որ դրա ներսում հայտնաբերվեց մի տուփ գետնանուշ և Hayes Microcomputer մոդեմը:

 

Թոդը մեքենան լավ մաքրելուց և ապա սպիրտով վերջնական մաքրելուց հետո մեքենան կյանքի է կոչել:

 

«Իմ կյանքում առաջին համակարգիչը Apple II Plus-ն էր: Դա դպրոցական տարիներին էր, և ես շատ ժամանակ չունեի դրանով զբաղվելու: Ես տոգորված էի համակարգիչներով: Ես անկեղծ սիրում էի աշխատել Apple II-ի վրա, սակայն հետո ծնողներս գնեցին Commodore 64-ը, և երկար ժամանակ ես ստիպված էի դրանով աշխատել»,- ասում է Թոդը:

 

Հին տեխնիկայի սիրահարը ավելացնում է, որ հիանալի կլինի, եթե սերունդները նման կերպ վերաբերվեն հին տեխնիկային` հարգանքով և պատկառանքով:

«Պատկերացրեք, ասենք 40 տարի անց ձեր երեխան տանը հայտնաբերի հին iPod-ը և զարմանա նրա չափերի և բիոհավելվածների բացակայության վրա»,- ասել է նա:

 

Թոդը վերականգնել է ամեն բան, ներառյալ CRT-ը և սկավառակը, որից հետո գործարկել է BASIC-ը:


 

 

Հին տեխնիկայի սիրահարը վերականգնել է Apple II-ը (տեսանյութ և լուսանկարներ)