14 տեխնոլոգիա, որոնց կոչնչացնի Apple-ը

15:19 • 13.06.12

 Apple ընկերությունը միշտ աչքի է ընկել իր տեխնոլոգիաների յուրահատկությամբ և հաճախ փորձել է շուկայում առկա տեխնոլոգիայի նմանօրինակը ստեղծել միմյան իր օպերացիոն համակարգի համար:

 

Ինչպես տեղեկացնում է vestifinance.ru կայքը, օրերս Սան Ֆրանցիսկոյում անցկացված ծրագրավորողների միջազգային կոնֆերանսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է իր նորագույն տեխնոլոգիաների ցուցակը, որն ըստ մասնագետների` կարող է լրջորեն սպառնալ մի շարք կայքերի ու այլ ընկերությունների արտադրած տեխնոլոգիաների գոյությանը:

 

Մասնավորապես առանձնացվում են 14 տեխնոլոգիաներ և ծառայություններ, որոնք լուրջ մարտահարավեր են նետել Apple-ի մրցակիցներին:

 

1. Google Maps աշխարհահռչակ ծրագրի փոխարեն, Apple-ը ստեղծել է Yelp-ը, որն ըստ էության` ոչնչով չի տարբերվում Google-ի քարտեզային ծրագրից ու նույնիսկ օգտատիրոջը տարատեսակ վայրերից մեկնաբանություններ ու կարծիքներ ստանալու հնարավորություն է ընձեռում:

2. Garmin-ի փոխարեն Apple-ը ստեղծել է Apple Car-ը, որն իր նավիգացիոն ծառայություններով փողոցների, երթևեկության և ճանապարհային խցանումների մասին տեղեկություններ ստանալու հնարավորություն է տալիս:

3. Google Docs-ին գալիս է փոխարինելու iWork-ը: Ծրագիրն էականորեն չի տարբերվում Google-ի արտադրանքից:

4. Dropbox-ը որը համարվում է ֆայլերի արխիվացման թերևս ամենահեղինակավոր տեխնոլոգիան, այժմ լուրջ մրցակցություն մեջ կլինի iCloud-ի հետ:

5. Growl-ը որը ստեղծված է համակարգչի տարբեր ծարագրերի մասին միասնական ծանուցումներ և նախազգուշացումներ անելու համար, Apple-ի սեփականատերերին այլևս անհրաժեշտ չէ, քանի որ նոր Mountain Lion օպերացիոն համակարգում այդ ֆունկցիան առկա է:

6. Wunderlist տեխնոլոգիան նույնպես այլևս անհրաժեշտ չէ Apple-ի համակարգիչների սեփականատերերին, քանի որ վերոնշյալ iCloud-ը կրում է նաև վերջինի ֆունկցիան:

7. Anti-Virus հակավիրուսային ծրագիրը նույնպես այլևս պահանջարկ չի վայելում, քանի որ Mountain Lion-ում կա հզոր հակավիրուսային Gatekeeper համակարգը:

8. Tango և նմանատիպ տեսաչաէային ծրագրերին գալիս է փոխարինելու FaceTime-ը, որը կարող է աշխատել ինտերնետի առկայությունից անկախ:

9. Adium-ի կարիքը նույնպես չկա, քանի որ Mountain Lion-ում կա iMessage-ը, որի շնորհիվ հանարվոր է արագ հաղորդագրություններ ուղարկել միմյանց: Ի դեպ վտանգված են նաև AIM, Google Talk և Jabber տեխնոլոգիաները:

10. Evernote` համացանցում տեքստային ֆայլերի պահպանման և սինխրոնացման տեխնոլոգիայի կարիք նույնպես չի լինի, քանի որ Apple-ի յուրաքանչյուր համակարգիչ իր սեփական սինխրոնացնող ծրագիրն ունի:

Բացի վերոնշյալ 10 տեխնոլոգիաներից, որ Apple-ը աստիճանաբար հրաժարվում է սկավառակակիրներից, կոշտ դիսկի առկայությունից, էդերնետ կապից: Ինչպես նաև նշվում է Siri օգնականի նոր հատկանիշների մասին, ով կօգնի համակարգչի սեփականատիրոջը իր խորհուրդներով և առաջարկություններով:

14 տեխնոլոգիա, որոնց կոչնչացնի Apple-ը