Ծխելը, ալկոհոլն ու թմրանյութերը չեն վնասում տղամարդկանց առողջությանը. հետազոտություն

14:16 • 13.06.12

ԱՄՆ-ի Շեֆիլդի և Մասչուսեթսի համալսարանների գիտնականների համոզմամբ` ծխելը, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործումը չեն վնասում տղամարդկանց սերմնահեղուկը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն:

 

Ամերիկացի գիտնականները հետազոտության են ենթարկել անորակ սերմնահեղուկ ունեցող 939 տղամարդու, ինչպես նաև առղջական խնդիրներ չունեցող ևս 1310 արական սեռի ներկայացուցչի:

 

Հետազոտության արդյունքում ծխողների և չծխողների սերմնահեղուկի տարբերություն չի նկատվել: Ինչպես նշել է գիտնական Էնդրյու Պուվը` անիմաստ է փոխել ապրելակերպը, եթե զույգը ի վիճակի չէ երեխա ունենալ, ապա ավելի լավ է դիմի բժիշկների օգնությանը:

Ծխելը, ալկոհոլն ու թմրանյութերը չեն վնասում տղամարդկանց առողջությանը. հետազոտություն