Ավստրալացիները գինուց կարողացել են զգեստ ստանալ (լուսանկարներ)

16:19 • 13.06.12

Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները կարմիր գինու մեջ բակտերիա հավելելու շնորհիվ կարողացել են բամբականման կտոր ստանալ, որն ավելի ուշ վերածվել է կանացի գեղեցիկ զգեստի, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը:

 

Նշվում է, որ թեև այս յուրահատուկ տեխնոլոգիան դեռ մշակման փուլում է, այդուհանդերձ այն արդեն հետաքրքրել է զգեստների ձևավորմամբ զբաղվող մի շարք ընկերությունների:

 

«Մենք դեռ «գինեշորի» պատրաստման նախնական փուլում ենք, դեռ երկար ժամանակ կպահանջվի որպեսզի այս տեխնոլոգիաներն օգտագործվեն հագուստի արտադրման ոլորտում»,- ասել է գիտնական Գերի Քեսը:

 

Գիտնականները նշել են, որ acetobacter տեսակի բակտերիայի շնորհիվ գինին աստիճանաբար փոխում է իր քիմիական կառուցվածքը և վերածվում ավելի մածուցիկ նյութի:

Ավստրալացիները գինուց կարողացել են զգեստ ստանալ (լուսանկարներ)