Գերմանիայում Anonymous-ի հաքերների դեմ զանգվածային գործողություններ են ձեռնարկվել
Գերմանական ոստիկանությունն իրականացրել է երկրի պատմության մեջ ամենազանգվածային օնլայն գործողությունները, որոնց արդյունքում ձերբակալվել են Anonymous գաղտնի հաքերական խմբավորման 106 անդամ, տեղեկացնում Spiegel-ը:
Նշվում է, որ այս անգամ հաքերների թիրախում է եղել GEMA կայքը: Ինչպես նշել են իրավապահները` հաքերների մեծ մասն անչափահասներ են: Որոշ ծնողներ հանկարծակիի են եկել, երբ նրանց տուն են այցելել ոստիկաններն ու տեղեկացրել, որ իրեnց երեխաները հաքերներ են:
Հաքերային հարձակման առթիվ քրեական գործ է հարուցվել: Նշվում է, որ Գերմանիայում նմանօրինակ օրինախախտումների համար գումարային տուգանք կամ ազատազրկում է նախատեսված:










