Apple-ը վարորդների համար հատուկ կոճակ է ստեղծել, որը շուտով կտեղադրվի ամենահեղինակավոր 9 ավտոհսկաների մեքենաներում

02:01 • 14.06.12

Apple's 2012 Worldwide Developer's Conference-ի շրջանակներում Apple-ի կողմից բացի iOS-ի նոր տարբերակի և Retina դիսփլեյի ներկայացումը, առաջարկ եղավ նաև ավտոսիրողների համար: Շատ մոտ ապագայում ավտոմեքենաներում կհայտնվի Apple-ի սեղմակը: Ավտոարտադրության 9 հսկաներ արդեն համաձայնագիր են ստորագրել ընկերության հետ դրա շուրջ, հաղորդում է Autoblog-ը:


Նոր համալրումը կոչվում է Eyes Free և իրենից ղեկանիվի վրա տեղակայված մի սեղմակ է ներկայացնում, որը միացնում է iPhone-ի կամ iPad-ի Siri օգնականին (ձայնային հրահանգներով աշխատող հատուկ փնտրողական համակարգ է):


Դրանից հետո սարքից տեղեկություններ կարելի կլինի ստանալ առանց կառավարումից ուշադրությունը շեղելու` Apple-ի սարքի հետ զրուցելով:


Պարբերականի տվյալներով, ավտոարտադրողները արդեն հերթ են կանգնել նոր սեղմակի համար:
 

Apple-ի հետ արդեն իսկ պայմանագիր են կնքել BMW-ն, General Motors-ը, Mercedes-Benz-ը, Land Rover-ը, Jaguar-ը, Audi-ն, Toyota-ն, Chrysler-ը և Honda-ն:


Apple-ի սեղմակը նշյալ ավտոարտադրողների մեքենաներում կհայտնվի մոտակա ամիսներին:
 

Apple-ը վարորդների համար հատուկ կոճակ է ստեղծել, որը շուտով կտեղադրվի ամենահեղինակավոր 9 ավտոհսկաների մեքենաներում