Ամերիկացի ուսանողների ստեղծած փոշեծծիչ-ուսապարկով հնարավոր է պատեր մագլցել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի ուսանողները տեխնոլոգիաների մրցույթներից մեկի ժամանակ ներկայացրել են իրենց Ascending Aggies փոշեծծիչ-ուսապարկ սարքը, որի շնորհիվ նրանք մագցել են 27մ բարձրությամբ պատը, տեղեկացնում է «Հաֆինգթոն Փոսթ»-ը:
Այս յուրահատուկ սարքով արդեն հետաքրքրվել են ամերիկացի զինվորականները, որոնք Ascending Aggies-ի կատարելագործման համար 100 հազ դոլար ներդրում կատարելու պատրաստակամություն են հայտնել:
«Մենք մրցույթին մասնակցլեու հայտ էինք ներկայացրել, չիմանալով թե ինչ արդյունքի կհասնենք»,- ասել է ուսանողների խմբի կապիտան Թի Ջեյ Մորթոնը:
Ուսանողների կողմից համացանցում տեղադրված տեսանյությում երևում է, թե ինչպես է թիմի մի անդամ հզոր շարժիչով փոշեծծիչի վակումային հատկությունն օգտագործելով մագլցում հարթ պատի վրայով:










