Բաքվի շրջանում երկրակեղևի զգալի լարվածություն է կուտակվել և հզոր երկրաշարժի վտանգ կա

21:59 • 14.06.12

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի սեյսմոլոգները ադրբեջանցի գոևծընկերների հետ համատեղ ուսումնասիրել են արևելյան Կովկասի երկրակեղևի դինամիկան: Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Բաքվի շրջանում մեծ քանակի սեյսմիկ լարում է կուտակվել: Այդ ուսումնասիրության վերաբերյալ հոդված է հրապարակված Journal of Natural Hazards պարբերականում:


Ուսումնասիրությունը կատարվել է հատուկ սեյսմիկ կայանների միջոցով, որոնք տեղակայվել են Քուրի պլատֆորմի վրա: Կայանները համալրված էին GPS ընդունիչներով, որոնք տեղորոշվել են յուրաքանչյուր 30 վայրկյան պարբերականությամբ:
Օրվա միջինացված ցուցանիշը օգտագործվել է սալերի տեղաշարժի արագությունը բացահայտելու համար: Հետազոտությունը անցկացվել է վերջին 10 տարիների ընթացքում:


Բաքվի շրջանում արաբական սալի տեղաշարժի միջին արագությունը կազմել է տարեկան մոտ 12 մմ: Ըստ ուսումնասիրողների՝ դա 2 անգամ գերազանցում է Կովկասի արևմտյան հատվածի ցուցանիշը:


Սեյսմոլոգները դեռ չգիտեն, թե ուսումնասիրվող շրջանում հատկապես որ տեկտոնական հատվածներն են առավել ակտիվ լարման կուտակման ընթացքում:


Ապագայում լարման կուտակումը կարող է պարպվել հզոր երկրաշարժի ձևով:


Հրապարակված ուսումնասիրության մեջ գիտնականները հրաժարվում են կանխատեսումներից, թե ինչպես և որտեղ դա տեղի կունենա:

Բաքվի շրջանում երկրակեղևի զգալի լարվածություն է կուտակվել և հզոր երկրաշարժի վտանգ կա