ՆԱՍԱ-ն «սև անցքեր»-ն ուսումնասիրող հեռադիտակ է արձակել տիեզերք

14:32 • 14.06.12

ՆԱՍԱ-ի գիտնականները NuSTAR ուղեծրային հետադիտակն են արձակել, որը, օգտագործելով բարձր էներգետիկ ռենտգենային ճառագայթներ, ի վիճակի է գտնել տիեզերքում առկա «սև անցքերը», հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:


10 մ երկարություն ունեցող հեռադիտակը կօգնի գտնել նույնիսկ «հուսալի թաքնված սև անցքերը»: Այս ծրագրի նպատակն է` բացահայտել գալակտիկաների խմբերը, սև անցքերն ու աստղերի վրա տեղի ունեցող պայթյունները:


«Տարիներ շարունակ «սև անցքերը» ընկալվել են մարդկանց կողմից, որպես առեղծվածային և հազվագյուտ երևույթներ: Սակայն այժմ հայտնի է, որ յուրաքանչյուր խոշոր գալակտիկա, ինչպես օրինակ Ծիր Կաթինն է, իր կենտրոնում ունի նմանատիպ անցք»,- նշել է Կլաիֆորնիայի Տեխնոլոգիայի ինստիտուտի գիտնական Ֆիոնա Հարիսոնը:


Նա ավելացրել է, որ այս հետադիտակն առաջինն է իր տեսակի մեջ, որն օգտագործելում է բարձր էներգետիկ ռենտգենային ճառագայթներ և հնարավորություն ունի 100 անգամ ավելի պարզ նկարներ ստանալ: Այն նաև կուսումնասիրի Արեգակի «մթնոլորտ»-ը: Տիեզերքում ուսումնասիրություններ կատարելու ընթացքում NuSTAR-ը կապ կպաշտպանի ՆԱՍԱ-ի արձակած այլ հեռադիտակների հետ:

ՆԱՍԱ-ն «սև անցքեր»-ն ուսումնասիրող հեռադիտակ է արձակել տիեզերք