«Տոյոտա»-ն երեխաների համար իսկական մեքենա է ստեղծել (տեսանյութ)
Ճապոնիայում անցկացվող միջազգային Tokio Toy փառատոնի ժամանակ «Տոյոտա» ընկերությունը ներկայացրել է երեխաների համար նախատեսված առաջին իսկական մեքենան, տեղեկացնում է news.com.au կայքը:
Camatte կոչվող մեքենայում երեք նստարան կա: Ըստ ընկերության ներկայացուցիչների` չնայած մեքանան նախատեսված է անչափահասների համար, այնուամենայնիվ, ետևի 2 նստարաններում կարող են փոքրիկ վարորդի ծնողները նստել:
Ճապոնական հայնի ավտոարտադրողը չի շտապել ներկայացնել մեքենայի տեխնիկական ցուցանիշները, սակայն, նշվում է, որ վաճառքի հանվելու դեպքում Camatte-ը բավականին թանկ կարժենա:










