Առաջին Apple-ը աճուրդում վաճառվել է 310 հազար ԱՄՆ դոլարով

23:56 • 15.06.12

1976 թվականին Apple ընկերության կողմից արտադրված առաջին համակարգիչներից մեկը Նյու Յորքի Sotheby's -ում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է 310 հազար ԱՄՆ դոլարով:

 

Sotheby's աճուրդի տան մասնագետները կանխատեսել էին, որ համակարգիչը կվաճառվի 120-180 հազար դոլարով, սակայն այն զգալիորեն գերազանցել է իրենց սպասումները:

 


Հիշեցնենք, որ 2010թ. Լոնդոնի Christie's-ում տեղի ունեցած աճուրդի ժամանակ համանման Apple-I համակարգիչը վաճառվել էր 133 հազար ֆունտ ստերլինգով (մոտ 213 հազար ԱՄՆ դոլարով) :


Համակարգիչը, որը շուրջ 1000 անգամ ավելի քիչ արդյունավետ է, քան ժամանակակից Apple iPad-ը ստեղծվել էր ընկերության համահիմնադիրներ Սթիվ Վոզնյակու և Սթիվ Ջոբսի կողմից` Ջոբսի հայազգի ծնողների ավտոտնակում: 1976թ. համակարգիչն արժեր 666,66 ԱՄՆ դոլար:
 

1976թ. ընդհանուր թվով շուրջ 200 նմանատիպ համակարգիչներ էին արտադրվել:


Աճուրդի տան տվյալներով` ներկայում այս կամ այն տեսքով շուրջ 50 Apple-I համակարգիչ է պահպանվել, բայց դրանցից միայն 6-ն են աշխատող վիճակում:


Apple-I համակարգիչները առանց կորպուսի, սնուցման սարքավորման, ստեղնաշարի և մոնիտորի էին վաճառվում: Apple-I-ը փաստացի միայն մայրական պլատա էր իրենից ներկայացնում:


Apple-1-ը համալրված էր 4 կիլոբայթ օպերատիվ հիշողությամբ, որը հնարավոր էր ավելացնել մինչև 48 կիլոբայթ, 1 Գհ հաճախությամբ MOS 6502 պրոցեսորով: Աճուրդում վաճառված տարբերակը 8 կիլոբայթ օպերատիվ հիշողություն ունի:

 

Առաջին Apple-ը աճուրդում վաճառվել է 310 հազար ԱՄՆ դոլարով