Մարդու տրամադրությունը ուղղակիորեն կապված է նրա աղիքային միկրոֆլորայի հետ

22:41 • 15.06.12

Մարդու ուղեղում սերոտոնինի` «երջանկության հորմոնի» մակարդակը կապված է ստամոքսա-աղիքային տրակտում օգտակար բակտերիաների քանակի հետ, հատկապես կյանքի վաղ տարիքում: Իրենց կատարած հետազոտություններից նման եզրահանգման են եկել Հնդկաստանի Կորկի համալսարանի գիտնականները: Երբ սերոտոնինի մակարդակը նվազում է, ապա տրամադրության անկում է լինում և իջնում է էմոցիոնալ ֆոնը, հաղորդում է The Times of India-ն:


Գիտնականները ուսումնասիրության համար օգտագործել են մկներին, որոնք զրկված են եղել որոշ բակտերիաներից:

Բնականոն միկրոֆլորայի բացակայությունը նրանց մոտ բացասական է անրադարձել սերոտոնինի վրա:

Հատկապես ուժեղ ազդեցություն է նկատվել արուների պարագայում:


Ստացվում է, որ երկկողմանի կապ կա ստամոքսա-աղիքային տրակտում օգտակար բակտերիաների և ուղեղի միջև:


«Այս հայտնագործությունը, հույս է սերմանում, որ ապագայում հնարավոր կլինի գլխուղեղի խանգարումները բուժելու յուրահատուկ միկրոբային ռազմավարություն ստեղծել», - ասում է գիտական աշխատանքի հեղինակ, նյարդաբանության պրոֆեսոր Ջոն Կրիանը:

 

Մարդու տրամադրությունը ուղղակիորեն կապված է նրա աղիքային միկրոֆլորայի հետ