Հակաբեղմնավորիչներ խմելը ինսուլտի և ինֆարկտի է հանգեցնում. հետազոտություն

19:44 • 15.06.12

Ինսուլտ կամ սրտի կաթված ստանալու վտանգը` երիտասարդ կանանց շրջանում, ովքեր հորմոնների փոքր չափաբաժնով հակաբեղմնավորչներ են ընդունում, որպես կանոն, այդքան էլ բարձր չէ, սակայն դրա հավանականությունը կտրուկ աճում է տարիքի հետ, հաղորդում է WebMD-ը:


Կոպենհագենի համալսարանի հետազոտությունը, որի շրջանակներում 15-49 տարեկան 1.6 մլն դանիացի կանայք են ուսումնասիրվել, պարզ ներկայացնում է այդ փաստը: Սակայն, պետք է նշել, որ այն հակաբեղմնավորիչ հաբերը, որոնք էստրոգեն չեն պարունակում, այդ ռիսկը չեն բարձրացնում:

 

Ամենավտանգավորները վագինալ օղակներն ու ժապավեններն են, որոնցում հորմոնների ավելի բարձր քանակ կա, այնպես ինչպես նախորդ սերնդի օրալ հակաբեղմնավորիչներում:


1995թ.-ից 2000թ. հետազոտված կանանց շրջանում գրանցվել է 3300 ինսուլտ, որոնք պայմանավորված են եղել թրոմբներով, և սրտի 1700 կաթված: Նվազագույն էսթրոգենի քանակով (20 միկրոգրամ) համակցված հակաբեղմնավորիչների օգտագործումն այդ հիվանդությունների վտանգը բարձրացնում է 50%-ով, իսկ ավանդական (30-40 միկրոգրամ էսթրոգենով) հաբերինը` 80%-ով:


Ընդհանուր առմամբ, հակաբեղմնավորիչներ խմած կանայք երկու անգամ ավելի հաճախ են ինֆարկտ կամ ինսուլտ ստացել:

Հակաբեղմնավորիչներ խմելը ինսուլտի և ինֆարկտի է հանգեցնում. հետազոտություն