Լրիվ կաթվածահար տղամարդը աչքերով tweet է ուղարկել (տեսանյութ)
Ամբողջովին կաթվածահար բրիտանացի Թոնի Նիքլինսոնը աչքի շարժումով աշխատող տեխնոլոգիայի միջոցով հաղորդագրություն է ուղարկել Twitter-ով, գրում է Guardian-ը:
Բացարձակապես շարժվել չկարողացող մարդու հաղորդագրություն ուղարկելն աննախադեպ երևույթ է :
Նիքլինսոնը անշարժունակ էր դարձել 2005-ին Հունաստան կատարած գործուղման ընթացքում՝ դառնալով այսպես կոչված «արթուն կոմայի» զոհ: Նա ֆիզիկապես անշարժունակ է, սակայն միտքն արթուն է: Դրանից հետո նա փորձում է բրիտանական դատարանի միջոցով կյանքին վերջ տալու իրավունք ստանալ:
«Բարև աշխարհ: Ես թոնի նիքլինսոնն եմ: Ես արթուն կոմա ունեմ, և սա իմ ամենաառաջին թվիթն է»,- գրել է նա՝ օգտագործելով մի համակարգիչ, որը աչքի շարժումները վեր է ածում այբուբենի տառերի: Դրանք իրենց հերթին բառերի են վերածվում:
57-ամյա Նիքոլսոնի կյանքի այս դրվագին հետևել է Channel 4-ը, որը հունիսի 18-ին նրա մասին ֆիլմ է հեռարձակելու:
</p>










