Իսրայելում երկփող ավտոմատ են ստեղծել
Իսրայելական Silver Shadow ընկերությունը նոր երկփող 5.56 մմ տրամաչափի ավտոմատ է ստեղծել: Զենքի գործող նախատիպը, որը նախատեսված էր մերձամարտի համար, ներկայացվել է սպառազինության միջազգային Eurosatory-2012 ցուցահանդեսում, հաղորդում է «Վզգլյադ» պարբերականը:
Gilboa Snake ինքնաձիգը, իրարից 30 մմ հեռացված, միանգամից երկու փողերից կրակի հնարավորություն է տալիս: Փամփուշտների մատակարարումը ևս իրականացվում է երկու պահունակներից: Ավտոմատի երկու պահունակներում միասին 60 փամփուշտ կա:
Gilboa Snake-ը ստեղծողների խոսքով, այն զգալիորեն բարցրացնում է գրոհային ոստիկանական ստորաբաժանումների և հատուկ նշանակության ջոկատների կրակային հզորությունը:










