Առաջիկայում մարդկությանը զոմբիացում է սպառնում. հետազոտություն

17:12 • 15.06.12

Մեծ Բրիտանիայի Չելթոն քաղաքում անցկացված հեղինակավոր գիտական փառատոնի ժամանակ Գլազգոյի Համալսարանի պրոֆեսոր Օսթինը հայտարարել է, որ աշխարհի բնակչությանը զոմբիացման վտանգ է սպառնում, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

«Զոմբի դառնալու նախանշանները համեմատելի են պրիոն առաջացնող հիվանդությունների հետ: Պրիոնը նուկլեյնաթթու չպարունակող ինֆեկցիան միջոց է»,- ասել է պրոֆեսորը:

 

Պրիոնները ունակ են ազդել մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա: Ըստ Օսթինի` մարդը վերածվում է զոմբիի երբ նարա օրգանիզմում պրիոնները գերակշիռ մաս են կազմում:

 

«Զոմբի դառնալուց հետո մարդը կարող է ապրել ընդամենը 3-ից 6 ամիս»,- ավելացրել է գիտնականը, հավելելով, որ զոմբիացման տարածումը հնարավոր է միմյանց կծելու հետևանքով, քանի որ պրիոնները տարածվում են թքի մջոցով:

Առաջիկայում մարդկությանը զոմբիացում է սպառնում. հետազոտություն