Հունգարացին փայտից մոտոցիկլ է ստեղծել (լուսանկարներ)
Հունգարացի Իշտվան Պուշկաշին երկու տարի է անհրաժեշտ եղել, որպեսզի փայտից մոտոցիկլետ պատրաստի, տեղեկացնում է «Օդիթի Սենթրալ»-ը։
Տիսժարոս գյուղի բնակիչն իր քայլը բացատրում է նրանով, որ ֆինանսական խնդիրների պատճառով ավելի նպատակահարմար է գտել փայտից մոտոցիկլ պատրաստել, քան գնել իսկականը։
Այնուամնայնիվ, հունգարացուն հաջողվել է ստեղծել բավական արդյունավետ սարք, որն իսկական մոտոցիկլի պես հնարավոր է շահագործել։
Պուշկաշը խոստովանել է, որ մոտոցիկլի վրա «Ֆիատ» մակնինշի հնամաշ մեքենայի շարժիչ է տեղադրել։










