Գիտնականներն ուսումնասիրում են Բալթիկ ծովում հայտնաբերված ՉԹՕ-ն

19:44 • 17.06.12

Մասնագետներն սկսել են ուսումնասիրել անցյալ տարվա հունիսին Բալթիկ Ծովում հայտնաբերված չբացահայտված թռչող օբյեկտը, որը շվեդ գիտնականները գտել էին 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին խորտակված նավի որոնողական աշխատանքների ընթացքում:


Ֆինանսական խնդիրների պատճառով, սակայն , դրա ուսումնասիրությունն իրականացնել հնարավոր չէր եղել և  գիտնականներին հաջողվել է հասնել տարօրինակ սարքի մոտ միայն մի քանի օր առաջ: Սակայն առեղծվածի պատասխանը գտնելու փոխարեն նրանց մոտ բազմաթիվ նոր հարցեր են առաջացել:
 

«Իմ 20 տարիների աշխատանքային փորձի ընթացքում սուզվել եմ 6000 անգամ, սակայն երբևէ նման բան չէի տեսել: Ես չեմ կարող բացատրել այն, ինչ տեսանք մենք: Ես սուզվել էի` իմ հարցերի պատասխանները ստանալու, բայց վերադարձա` ավելի շատ հարցերով»,- ասել է  Ocean X Team-ի սուզակ Սթեֆան Հոգբորնը :
 

Նա նշել է, որ սկզբում իրենք կարծել են, թե դա քար է, սակայն իրականում այն քարից չէ, և պարզ էլ չէ, թե ինչ նյութից է:

 

Հայտնաբերված սարքն ունի 4 մետր բարձրություն, 60 մետր տրամագիծ:
 

Գիտնականները դեռևս որևէ խելամիտ պատասխան այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ սարքը, չեն տվել:

Գիտնականներն ուսումնասիրում են Բալթիկ ծովում հայտնաբերված ՉԹՕ-ն