Մերկուրիի վրա Միկի մկնիկի տեսքով հրաբխային խառնարան է հայտնաբերվել

19:04 • 17.06.12

Ամերիկյան Messenger տիեզերանավի կողմից արված լուսանկարը փաստում է, որ հայտնի մուլտհերոս Միկի մկնիկի հռչակը տարածվել է Երկիր սահմաններից դուրս, քանի որ «նրա պատկերով» հրաբխային խառնարան է հայտնաբերվել Մերկուրիի վրա, գրում է Daily Mail-ը:

 

Հայտնաբերված խառնարանը նման է Միկիին խորհրդանշող նրա կլոր ականջներին, փոքրիկ քթին ու աչքերին, ինչպես նաև ուրախ ժպիտին:

 

Մեկ տարի շարունակ տիեզերքում գտնվելու ընթացքում 7 տարբեր գիտական սարքավորումներով զինված տիեզերանավն ավելի քան 100 լուսանկար է արել, որոնց շարքում Միկիի պատկերն ամենաանսպասելին էր:

 

Նման տիեզերանավի արձակման նպատակն է որոշակի պարզաբանումներ ստանալ Արեգակնային համակարգի ամենախորքում գտնվող մոլորակի պատմության և էվոլուցիայի վերաբերյալ:

Մերկուրիի վրա Միկի մկնիկի տեսքով հրաբխային խառնարան է հայտնաբերվել