Ավստրալացի բժիշկներն աշխարհում առաջին անգամ սրտի փականի տեխնոլոգիա են փորձարկել
Ավստրալիայի Մելբուրնի Մոնաշ Բժշկական հաստատության աշխատակիցներն աշխարհում առաջին անգամ փորձարկել են սրտի փականի տեխնոլոգիան, տեղեկացնում է բրիտանական «Թելեգրաֆ»-ը:
90 րոպե տևած վիրահատության ընթացքում առանց հիվանդի սիրտը բացելու բժիշկները տեղադրել են սրտային փական, որը կարող է շուրջ 2 տարի ծառայել:
Բացված փոքր անցքի միջոցով սինթեթիկ փականը տեղադրվել է համապատասխան վայրում, որը ղեկավարում է արյան խոսքը դեպի աորտա և օրական բացվում է ավելի քան 100 հազ անգամ:
Ինչպես նշել է բուժհաստատության պրոֆեսոր Յան Մերիդիթը` սա բժշկության ոլորտում մեծ քայլ է:










