Բրիտանացիների 1/3-ը չգիտի, որ խոզապուխտը խոզից են ստանում
Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի և հողագործության հետազոտական կենտրոնն իր հերթական զեկույցում նշել է, որ բրիտանացիների 1/3-ը պարզապես տեղյակ չեն, որ խոզապուխտը պատրաստվում է խոզի մսից, տեղեկացնում է «Մետրո» լրատվականը:
Ինչպես նշել են կենտրոնի մասնագետները` հարցմանը մասնակցած 2000 բրիտանացիների մի մասը կարծում են, որ խոզապուխտը ստացվում է տավարի մսից: Սակայն շատ ավելի ուշագրավ է, որ հարցվածների զգալի մասը չգիտեն, թե ինչպես են առաջանում կաթը կամ ձուն:
Մոտ 15%-ը ենթադրում է, որ ձուն բերքահավաքի արդյունք է:
«Մենք լսել էինք, որ մթերքի մասին հասարակության գիտելիքներն այնքան էլ մեծ չեն, բայց այսպիսի արդյունք չէինք ակնկալում»,- ասել է կենտրոնի տնօրեն Կարոլին Դրոմոնը:
Նա ավելացրել է, որ 90-ականներին ծնված բրիտանացիների 1/3-ը բացարձակ պատկերացում չունի, թե ինչ բան է ֆերման:










