Խոլեստերինը պաշտպանում է ուղեղի նյարդերը. հետազոտությունը
Մի խումբ եվրոպացի գիտնակններ պարզել են, որ խոլեստերինով հարուստ ճաշացանկն կարող է օգնել ուղեղի աշխատանքի վրա ազդող մահացու գենետիկ խանգարումներով տառապող հիվանդներին, քանի որ այն պաշտպանում է ուղեղի նյարդերը, գրում է «Բի Բի Սի»-ին:
Մինչ այս տեսակետին հանգելը, գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել Պելիցեուս-Մերցբախերի հիվանդությամբ տաղապող մկների վրա: Այս հիվանդության դեպքում կանգ է առնում ուղեղի նյարդերի պաշտպանական թաղանթի` միելինի արտադրությունը, որն ապահովում է ուղեղի բնականոն աշխատանքը: Այդ նյութի չարտադրվելու հետևանքով նյարդերը դառնում են անպաշտպան, խոցելի, իսկ օրգանիզմի ուղարկած ազդակները վատ են հասնում ուղեղին, ինչի հետևանքով առաջ են գալիս շարժունակության և իրականության ընկալման հետ խնդիրներ:
Միելինի պաշտպանական թաղանթն ի վիճակի չի լինում ձևավորվել` բջիջների չափից ավելի շատ պրոտեին արտադրելու պատճառով, ինչի հետևանքով բջիջներում խցանում է առաջանում: Այժմ գիտնակնները պարզել են, որ խոլեստերինն այդ խցանումների դեմ պայաքարող, դրանք քանդող և պրոտեինները դուրս հանող արդյունավետ միջոց կարող է դառնալ:
Գիտնականները հակված են այն տեսակետին, որ որքան շուտ կիրառվի խոլեստերինով հարուստ ճաշացանկ, այնքան ավելի արդյունավետ այն կլինի:










