Փարիզում կներկայացվի աշխարհում առաջին էլեկտրական ջիփը

17:45 • 18.06.12

Այս տարվա աշնանը Փարիզում Paris Auto ցուցահանդեսի շրջանակներում ճապոնական հայտնի «Միցուբիսի» ընկերությունը կներկայացնի աշխարհում առաջին էլեկտրական արտաճանապարհային մեքենան, տեղեկացնում է lenta.ru-ն:

 

Նշվում է որ Outlander PHEV մեքենան կարող է աշխատել երկու ռեժիմով` բենզինային շարժիչով և էլեկտրականությամբ, ի դեպ, երկրորդի դեպքում մթնոլորտ արտանետած վնասակար նյութերի ծավալը 1կմ-ում չի գերազանցի 50 գրամը:

 

Ավելացնենք, որ «Միցուբիսի»-ի ներկայացուցիչները դեռ չեն հրապարակել մեքենայի արժեքը:
 

Փարիզում կներկայացվի աշխարհում առաջին էլեկտրական ջիփը