Ադրբեջանը նոր մարտական մեքենա է ստեղծում
Ադրբեջանցի ինժեներները 100%-ոց տեղական արտադրության մարտական մեքենա են ստեղծում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, մարտական մեքենայի ստեղծման աշխատանքները տարվում են երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարության Գիտահետազոտական ինստիտուտում:
Առաջին փուլում կստեղծվեն մարտական մեքենաների երկու մոդելներ` հետախուզական ու մարտական: Իսկ արդեն մյուս փուլերում նախատեսվում է այլ նշանակության մեքենաների ստեղծում:
Ինչպես նշում է գործակալությունը, այս մեքենաները բալիստիկ հրթիռներից պաշտպանվածության ու մանևրելու կարողությամբ «կգերազանցեն Վրաստանում արտադրվող «Դիդգորի» ու Հայաստանում արտադրվող «Հայկ» մեքենաներից»:
Նշենք, որ ներկայում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը հարավաֆրիկյան Paramount Group ընկերության հետ համատեղ արտադրում է Matador ու Marauder տիպի ականակայուն հարահոսներ (տրանսպորտյոր):










