Ամենաառողջարար ճաշացանկը՝ ըստ դիետոլոգների
Leatherhead Food Research բրիտանական կազմակերպության գիտնականները կազմել են ամենաօգտակար ճաշացանկը, գրում է The Dailymail պարբերականը:
Դիետոլոգների առաջարկած առողջարար ճաշացանկի ցուցակում ընգրկված է թարմ և ապխտած սաղմոնը, որը օգտակար է անոթների, սրտի և ուղեղի համար: Ձկան հետ կարելի է օգտագործել հազարարով և ձիթապտղի յուղով աղցանը, ինչը օգնում է վերահսկել խոլեստերինը:
Հավով, ոսպով և բանջարեղենով ուտեստը հիանալի ընտրություն է որպես հիմնական ճաշ: Այս ուտեստում առկա սպիտակուցները օգնում են զարգացնել մկանները, իսկ ոսպը նվազեցնում է հոգնածությունը և խթանում է մտավոր գործունեությանը:
Իսկ որպես աղանդեր փորձագետները առաջարկում են յոգուրտե պուդինգ՝ ընկույզով: Ընկուզը նպաստում է անոթների առանձգականության համար. որպես օգտակար ընպելիք փորձագետները առանձնացրել են հատապտուղների հյութ:










