«Օդնոկլասնիկի»-ն հասանելի կլինի նաև անգլերենով
Ռուսական Mail.Ru ընկերությունների խմբին պատկանող «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքը շուտով հասանելի կլինի նաև անգլերենով, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սոցցանցը, որից օգտվում են բազմաթիվ երկրների քաղաքացիներ, այս քայլով հույս ունի ավելացնել օգտատերերի քանակը: Բացի դրանից` ռուսախոս օգտատերերը հնարավորություն կունենան շփվելու նաև իրենց անգլախոս ընկերների հետ:
«Օդնոկլասնիկի»-ից օգտվում են աշխարհի 229 պետություններում և միակ երկիրը որտեղից ոչ մի այց չի գրանցվել Փիթքերն կղզիներն են: Այդ իսկ պատճաով մենք որոշեցինք կայքը թարգմանել նաև անգլերենով»,- ասել է կայքի մարքեթինգային տնօրենը:
Հավելենք, որ աշխարհում գոյություն ունի ՄԱԿ-ի անդամ ընդամենը 193 պետություն:










