Հնագույն Անտարկտիդայում շատ ավելի տաք էր, քան այսօր. հետազոտություն
Հարավային Կալիֆորնիայի և Լուիզիանայի Համալսարանների գիտնականները պարզել են, որ հնագույն Անտարկտիդայում ջերմաստիճանն անհամեմատ ավելի տաք է եղել, քան ներկայում, ինչի շնորհիվ նույնիսկ որոշ հատվածներում «ցածրահասակ» ծառեր են աճել, տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Համաձայն գիտնականների եզրակացությունների` 15-20մլն տարի առաջ Անտարկտիդայի միջին ամառային ջերմաստիճանը եղել է 11աստիճանով բարձր քան այժմ, ինչը նշանակում է, որ ամռանը միջին ջերմաստիճանը հասել է 7 աստիճանի:
Գիտնականները նշում են նաև, որ 16.4-15.7մլն տարի առաջ Անտարկտիդան այսպես ասված` «կանաչեցման» գագաթնակետին է հասել:
«Հետազոտության վերջնական նպատակը պարզելն էր` թե եղանակի փոփոխություններն ապագայում ինչ հետևանքներ կարող են ունենալ»,- ասել է գիտնական Սարա Ֆիքինսը, հավելելով, որ անցյալի կլիման կարող է ապագայում շատ բան սովորեցնել:










