Աշխարհի ամենահզոր գերհամակարգիչները. Top500

16:26 • 18.06.12

Top500 նախագիծն իր պաշտոնական կայքում հրապարակել է աշխարհի ամենահզոր գերհամակարգիչների ցուցակը:

 

Ցուցակը գլխավորում է ամերիկյան արտադրության IBM Sequoia-ն, որը փորձարկման ժամանակ ցույց է տվել 16.32 պենտաֆլոպսների կատարում, ավելի պարզ ասած` վայրկյանում 16.32 կվադրիլիոն գործողություն:

 

Այս գերհզոր համակարգիչը տեղակայված է Լիվերմոլի ազգային համալսարանում և գտնվում է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ենթակայության տակ:

 

Պատվավոր երկրորդ հորիզոնականում ճապոնական K computer գերհամակարգիչն է, որ գտնվում Կոբեի ինստիտուտում և մեկ վայրկյանում ունակ է կատարել 10.51 կվադրիլիոն գործողություն:

 

Երրորդ հորիզոնականում ևս մեկ ամերիկյան` Mira համակարգիչն է` 8.16 կվադրիլիոն ցուցանիշով:

 

Նշվում է, որ առաջատար տասնյակում տեղ են գտել 3 ամերիկյան, երկու գերմանական և չինական, ինչպես նաև` մեկեկան ճապոնական, իտալական և ֆրանսիական համակարգիչներ:

Աշխարհի ամենահզոր գերհամակարգիչները. Top500