Շոկոլադը կարող է բարձրացնել դեղամիջոցների արդյունավետությունը

00:02 • 19.06.12

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ շոկոլադը կարող է բարձրացնել դեղամիջոցների արդյունավետությունը:

 

«Lycotec» բրիտանական կենսատեխնոլոգիական ընկերության գիտնականների համաձայն՝ շոկոլադը և որոշ դեղամիջոցներ համատեղելի են, ինչը նպաստում է ոչ միայն դեղորայքի համային որակների բարելավմանը, այլ նաև դրանց բուժիչ հատկությունների բարձրացմանը: Սա մասնավորապես վերաբերվում է խոլեստերինի, ինսուլինառեզիստենտության, համակարգային բորբոքային ռեակցիայի համախտանիշի դեմ պայքարի նպատակով՝ շոկոլադի և դեղորայքի միացությանը:

 

«Lycotec» ընկերության հիմնադիր Իվան Պիտրյաևի խոսքերով, կակաոյում առկա են ֆլավանոլներ, որոնք նպաստում են մաշկի` թթվածնով հագեցմանը և ծերացման գործընթացի դանդաղեցմանը, նաև` բարձրացնում դեղերի արդյունավետությունը:

 

Պիտրյաևը նշել է, որ իրենք արդեն բանակցություններ են վարում բազմաթիվ դեղագործական ընկերությունների և կակաո արտադրողների հետ, ովքեր շահագրգռված են համագործակցության մեջ:

Շոկոլադը կարող է բարձրացնել դեղամիջոցների արդյունավետությունը