Facebook-ը գնում է օգտատերերի դեմքերը ճանաչող տեխնոլոգիան

14:04 • 19.06.12

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ գնել է դիմաճանաչման իսրայելական Face.com ծառայությունը, փոխանցում է Bloomberg-ը:

 

Գործարքի արժեքը գնահատվում է 80-100 մլն դոլար: Արդեն մեկ ամիս է՝ Facebook-ի ղեկավարությունը բանակցում է Face.com-ի հետ. սա Face.com-ը ձեռք բերելու FB-ի 5-րդ փորձն է:

 

Face.com-ը ստեղծված է լուսանկարով դիմաճանաչում իրականացնելու տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս լուսանկար առբեռնել Facebook և վայրկենական նույնականացնել ընկերներին, որոնց «ճանաչում է» ծրագիրը:

 

Facebook-ը սա կարևոր է համարում, քանի որ ներկայում սոցցանցում ահռելի քանակությամբ լուսանկարներ կան, որոնց վրա ոչ ոք նշված չէ:

Facebook-ը գնում է օգտատերերի դեմքերը ճանաչող տեխնոլոգիան