Միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը. հետազոտություն
ԱՄն-ի Կալիֆորնիայի Համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում պարզել են, որ միայնակությունը նվազեցնում է կյանքի տևողությունը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Գիտնականները 6 տարիների ընթացքում հետազոտել են 60-ից բարձր 600 մարդու։ Պարզվել է, որ իրենց միայնակ համարող մարդկանց մոտ մահացության հավանականութունը կրկնակի մեծ է եղել։
Գիտնականները պարզել են նաև, որ սրտային հիվանդությունների վտանգ ունեցող մարդիկ անհամեմատ ավելի շուտ են մահանում, երբ իրենց միայնակ են զգում։










