Չինարեն սովորելու համար օնլայն էրոտիկ դպրոց է բացվել (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի Համալսարանի մասնագետ Կարու Կիկուչին համացանցի միջոցով չինարեն սովորելու համար ուշագրավ տարբերակ է հղացել, տեղակացնում է orange.co.uk կայքը։
«Միրոր» կոչվող նախագիծը իրենից ներկայացնում է SexyMandarin.com կայքը, որի այցելուներն անդամագրվելով հնարավորություն կունենան այսպես կոչված «էրոտիկ» չինարեն սովորելու։
Ինչպես նշել է «Միրոր»-ի հեղինակը՝ կայքում կդասավանդեն կիսամերկ չինուհի մոդելները, որոնք յուրաքանչյուր բառ ասելուց այնպիսի գործողություններ կանեն, որ դժվար թե այցելուն մոռանա տվյալ բառը կամ նախադասությունը։
«Ծրագիրը միտված է չինարենի տարածմանը և ավանդական միջոցներից անհամեմատ ավելի արագ կծանոթացնի լեզվին»,- ասել է Կիկուչին։










