Microsoft-ը ներկայացրել է iPad-ի մրցակցին (տեսանյութ)
Microsoft-ի գլխավոր տնօրեն Սթիվ Բալմերը ներկայացրել է ընկերության նոր արտադրանքը, որը հավանաբար կդառնա iPad-ի հիմնական մրցակիցը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։
Նոր՝ Surface անունով պլանշետը համարվում է այս ոլորտում Microsoft-ի առաջին խոշոր ծրագիրը։ Ընկերությունը միանգամից ներկայացրել է Surface-ի երկու տեսակ, որոնք գործում են Windows RT և Windows 8 Pro օպերացիոն համակարգերով։
Առաջին մոդելի բարակությունը 9.3մմ է, իսկ քաշը 676գրամ, էկրանի տրամագիծը՝ 26.9սմ, հիշողությունը՝ 32 կամ 64գբ։ Մյուս տեսակի պլանշետն ունի 13.5մմ բարակություն, 903գրամ քաշ, 64-ից 128 գբ հիշողություն։
Բալմերը հայտնել է, որ համակարգիչն ունի պատյան, որը կարող է վերածվել ստեղնաշարի։ Իսկ այն հարցին, թե երբ այն վաճառքի կհանվի, ընկերության գլխավոր տնօրենն ասել է. «շատ շուտով»։










