Թռչուններն ամենաշատը ծրտում են կարմիր գույնի մեքենաների վրա
Մի խումբ բրիտանացի հետազոտողներ պարզել են, որ թռչուններն ամենաշատը ծրտում են կարմիր գույնի մեքենաների վրա, գրում է Daily Mail-ը:
Այս տեսակետի համար հիմք են հանդիսացել Բրիտանիայի 5 խոշոր քաղաքներում` այդ թվում նաև Լոնդոնում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները:
Հայտնի է դարձել նաև, որ ի տարբերություն կարմիր մեքենանների` կանաչներն ամենաքիչն են «գրավում» թռչուններին:
Կարմիրից բացի, թռչունները նախընտրում են «զարդարել» նաև կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն մեքենաները:










