Apple-ը հրաժարվել է iPad վաճառել կնոջը` իրանցի լինելու պատճառով
ԱՄՆ-ում Apple-ի խանութ-սրահներից մեկը հրաժարվել է iPad վաճառել 19-ամյա Սահար Սաբեթին, այն պարզ պատճառով, որ նա իրանցի է, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Վիրավորված աղջիկն այս մասին պատմել է տեղի հեռուստալիքներից մեկի լրագրողին, ով գնացել է այդ խանութ` միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով: Զրույցի ընթացքում խանութի աշխատողը հայտնել է, որ ներկայում Apple ընկերությունը մի քաղաքականություն է որդեգրել համաձայն որի` իր արտադրանքը չի վաճառում իրանցիներին:
Իր արաքը հիմնավորելու նպատակով աշխատողը ներկայացրել է մի փաստաթուղթ, որտեղ մասնավորապես ասվում է. «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում Կուբայի, Իրանի, Հարավային Կորեայի, Սուդանի և Սիրիայի նկատմամբ: Ուստի Apple-ի արտադրանքի արտահանումը, վերաարտահանումը, վաճառքը կամ մատակարարումը այդ երկրներին, առանց ԱՄՆ-ի կառավարության թույլտվության, արգելվում է»:
Սակայն ավելի ուշ խանութի աշխատողը ներողություն է խնդրել Սաբեթից և ասել, որ թեև աղջիկը հնարավորություն չունի iPad-ը գնել խանութից, նա կարող է այն համացանցի միջոցով պատվիրել:
Այս առիթով Ամերիկա-իսլամական խորհուրդը նշել է, որ «ընկերությունը պետք է վերանայի արտադրանքի վաճառքի վերաբերյալ իր քաղաքականությունը, քանի որ գնորդները էթնիկ, կրոնական և ազգային պատկանելության պատճառով չպետք է խտրականության ենթարկվեն»:










