Հայտնագործվել է տղամարդկանց անպտղության լիարժեք բուժման միջոցը

22:06 • 20.06.12

Իրանցի գիտնականները հայտնագործել են, որ կոէնզիմ Q10-ը, որը ստանում են խմորիչից, կարող է նպաստել տղամարդկանց սերմնահեղուկի շարժունակությանը՝ բարելավելով դրանց կինետիկ հատկանիշները:

 

Կոէնզիմ Q10-ը հանդես է գալիս որպես հզոր հակաօքսիդիչ՝ պաշտպանելով ֆոսֆոլիպիդների թաղանթը օքսիդացումից: Բացի այդ, այս խմորիչը կարող է վերականգնել և կրկին կիրառել այլ հակաօքսիդիչներ, ինչպիսիք են՝ տոկոֆերոլը և ասկորբինաթթուն:



Հետազոտության շրջանակներում կամավորները բուժվել են 26 շաբաթվա ընթացքում (նրանց տրվում էր 300 միլիգրամ կոէնզիմ): Սա թույլ է տվել բարելավվել սերմնահեղուկի բոլոր երեք պարամետրերը՝ խտությունը, շարժունակությունը և մորֆոլոգիան: Սակայն պլացեբոյի խմբում ոչինչ չի փոխվել:

 

Գիտնականները նշում են, որ իրավիճակը բարելավվել է արդեն այն ժամանակ, երբ կոէնզիմը խմել են ավելի քան 6 ամիս:
 

Հայտնագործվել է տղամարդկանց անպտղության լիարժեք բուժման միջոցը