Շները նվազեցնում են երեխաների ասթմայով հիվանդանալու հավանականությունը. հետազոտություն

12:05 • 20.06.12

ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ տանը պահվող շները կարող են պաշտպանել երեխաներին փոշում առկա մանրէներից, որոնք կարող են ասթմայով հիվանդանալու պատճառ լինել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Գիտնական Քեյ Ֆուջիմուրան նշել է, որ օդում կան մանրէներ, որոնք խիստ վտանգավոր են երեխաների համար և դրանց թափանցումը օրգանիզմ կարող է հիվանդությունների պատճառ դառնալ, որը կարող է հանգեցնել ասթմայի:

 

«Մանրէն հիմնականում ազդում է երեխաների ստորին շնչուղու վրա, և դրա համար պատվաստում գոյություն չունի»,- նշել է Ֆուջիմուրան:

 

Ավելի վաղ արված հետազոտության ժամանակ պարզվել էր, որ բոլոր այն բնակարաններում, որտեղ կան ընտանի կենդանիներ (շներ կամ կատուներ), այնտեղ մանրեների թիվն անհամեմատ քիչ է:

Շները նվազեցնում են երեխաների ասթմայով հիվանդանալու հավանականությունը. հետազոտություն