Դժոխքի գոյությանը հավատացող ազգերը հանցավորության ավելի ցածր մակարդակ ունեն

17:44 • 20.06.12

ԱՄՆ-ի Օրեգոնի համալսարանի հոգեբանները պնդում են, որ հանցավորության մակարդակի աճի հարցում հավատքը որոշիչ դեր է խաղում, գրում է Daily Mail-ը:

 

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունների թիվն անհամեմատ ավելի ցածր է այն հասարակություններում, որտեղ մարդկանց կրոնական հավատալիքներում կարևոր տեր են գրավում դժոխքի և մահից հետո պատժի ենթարկվելու հասկացությունները: 

 

Իսկ այն երկրներում, որտեղ մարդիկ ավելի շատ հավատում են դրախտի գոյությանը, զգալի բարձր է հանցավորության մակարդակը` ի տարբերություն այն երկրների, որտեղ դժոխքի և դրախտի վերաբերյալ հավատալիքները հավասարապես են ընկալվում: Նախքան այս տեսակետին հանգելը հոգեբանները 26 տարի շարունակ ուսումնասիրել են 143 197 մարդկանց աշխարհի 67 երկրներում:

 

«Ամենազարմանալին այն է, որ մարդը, ի տարբերություն դրախտի` դժոխքի գոյությանը հավատալով, ավելի քիչ հանցանքներ է գործում` վախենալով այնտեղ ընկնելուց: Մեր բացահայտումը վկայում է, որ գերբնական պատժի գաղափարն ավելի արդունավետ «միջոց» է մարդուն սխալ քայլերից ետ պահելու համար»,- նշել է գիտնականներից մեկը:

 

Բացի այդ նրանք նաև պարզել են, որ մարդիկ ավելի շատ են ստում, «հաշվի առնելով» Աստծո անսահման ներողամտությունը, և ավելի քիչ ստում` վախենալով նրա պատժից:

Դժոխքի գոյությանը հավատացող ազգերը հանցավորության ավելի ցածր մակարդակ ունեն